ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը
03.04.2016 | 02:00

Ֆրանսիայի իշխանությունները հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը և պնդում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Մենք ափսոսանք ենք հայտնում այդ միջադեպերի հետևանքով արդեն գրանցված զոհերի համար, մասնավորապես քաղաքացիական զոհերի համար, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության և միջազգային զարգացման նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտությունը, որը չի ստացվում լուծել երեք տասնամյակ, կարող է կարգավորվել միայն կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների միջոցով, որի աշխատանքին Փարիզը լիովին աջակցում է: «Այդկերպ Ֆրանսիան կոչ է անում անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղան: Մենք չենք խնայի մեր ջանքերը այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Նադալը:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ